Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

100-Ա 20.01.2020թ.

 

ԼԵՓՍԻՈՒՍԻ ՓՈՂՈՑԻ Հ.23 ՇԵՆՔԻ Հ.54 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳԱԳԻԿ ՉԱԿՈՒՐՅԱՆԻՆ ԵՎ ՏԱՏՅԱՆԱ ՍԵԴԻՆԱՅԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԵԼԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գագիկ Չակուրյանի և Տատյանա Սեդինայի լ/ա Վ.Սեդինի դիմումը, Լեփսիուսի փողոցի հ.23 շենքի հ.54 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Գագիկ Չակուրյանին և Տատյանա Սեդինային պատկանող ոչ բնակելի տարածքի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 27.12.2007թ. հ.2514221 վկայական) գործառական նշանակությունը բնակելի դասակարգելու մասին։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի հ.757-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 31.10.2019թ. հ.18-08/1-Ս-8587 եզրակացությունը.
1. Լեփսիուսի փողոցի հ.23 շենքի հ.54 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Գագիկ Չակուրյանին և Տատյանա Սեդինային պատկանող ոչ բնակելի տարածքի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, թողնել բնակելի ֆոնդում՝ որպես բնակարան /<<ՀՀՇՆ 31-01-2014>> պահանջներին չհակասելու պայմանով:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված ոչ բնակելի տարածքը հաշվառել բնակելի նշանակության՝ որպես բնակարան:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված ոչ բնակելի տարածքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ