Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

101-Ա 20.01.2020թ.


ԹՈԹՈՎԵՆՑԻ ՓՈՂՈՑԻ Հ.8/3 ՇԵՆՔԻ Հ.2/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԻԳՐԱՆ ԳՍՊԵՅԱՆԻՆ ԵՎ ՏԱԹԵՎԻԿ ՀԱՍՐԱԹՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԵԼԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Տիգրան Գսպեյանի և Տաթևիկ Հասրաթյանի դիմումը` Թոթովենցի փողոցի հ.8/3 շենքի հ.2/1 հասցեում, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.04062013-01-0250 վկայական) գործառական նշանակությունը բնակելի սահմանելու և բնակելի ֆոնդում ընդգրկելու մասին
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման N 1 հավելվածի 7-րդ կետով, 2015թ. մարտի 19-ի հ.596-Ն որոշման հ.1 հավելվածի 49-րդ կետով, ինչպես նաև հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 25.12.2019թ. հ.18-08/1-Գ-9409 եզրակացությունը.
1. Թոթովենցի փողոցի հ.8/3 շենքի հ.2/1 հասցեում, Տիգրան Գսպեյանին և Տաթևիկ Հասրաթյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը (շինություն՝ տարածք), առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես բնակելի նշանակության և ընդգրկել բնակելի ֆոնդում՝ որպես բնակարան /«ՀՀՇՆ 31.01.2014 պահանջներին չհակասելու պայմանով»/:
2. Հանձնարարել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը (շինություն՝ տարածք) հաշվառել որպես բնակելի նշանակության։
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա: 

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ