Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.03.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1018-Ա 18.03.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի Հ.4897-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով ՀՀ կադաստրի կոմիտեի 29.01.2020թ. տրված հ.Կ-29012020-01-0049 որոշումը, ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին “Ա.Արտաշեսյան” Ա/Ձ-ի կողմից 05.02.2020թ. տրված տեղեկանքը, ինչպես նաև քաղաքացի Էդուարդ Համբարձումյանի 13.02.2020թ. հ.Հ-1456 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևան, Նորք Մարաշ Նորքի 9-րդ փողոցի հ.133/3 հասցեում` սեփականության իրավունքով քաղաքացի Էդուարդ Մարտինի Համբարձումյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.4897-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Որոշման 2-րդ կետում «(բնակելի տուն)» բառերը փոխարինել «(բնակելի տուն` 431.9 քառ.մետր, ջրավազան` 10.0 քառ.մետր)» բառերով,
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                           Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ