Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

102-Ա 20.01.2020թ.


ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.12 ՇԵՆՔԻ Հ.16 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՐՄԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ
ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արմինե Բաղդասարյանի դիմումը, Թումանյան փողոցի հ. 12 շենքի հ. 16 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանի տարածքի մի հատվածի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.05032019-01-0061 վկայական) գործառական նշանակությունը հասարակական դասակարգելու մասին։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման N 1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապե-տության և քաղաքաշինության վարչության 19.12.2019թ. հ.18-08/1-Բ-5334 եզրակացությունը.
1. Թումանյան փողոցի հ.12 շենքի հ.16 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արմինե Բաղդասարյանին պատկանող բնակարանի տարածքի մի հատվածի /3.3քմ/ գործառական նշանակությունն, առանց ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական նշանակության տարածք՝ «ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով։
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանի տարածքի մի հատվածը /3.3քմ/ հաշվառել որպես հասարակական նշանակության տարածք։
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված բնակարանի տարածքի մի հատվածի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինու-թյան, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ