Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.03.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1023-Ա 18.03.2020թ.

 

ԿԱՌՈՒՅՑԻ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արմեն Խաչատրյանի 13.01.2020թ. հ.Խ-74 դիմումը` Թումանյան փողոց հ.5ա շենք ավտոտնակ հ.1 հասցեում գտնվող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, 609-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, ՀՀ կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի հ.125 և Երևան քաղաքի ավագանու 2019թ. դեկտեմբերի 25–ի հ.178-Ն որոշումները.
1. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մ.Աղաբեկյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Արմեն Խաչատրյանի հետ կնքել համաձայնագիր` Թումանյան փողոց հ.5ա շենք ավտոտնակ հ.1 հասցեում գտնվող կառույցի /ավտոտնակ/ և դրա համար առանձնացված հողամասի համար 29.04.2015թ. կնքված վարձակալության հ.Վ-2-399-Ա պայմանագրի /նոտարական կարգով վավերացված 11.05.2015թ. հ.883/ գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ կատարելու մասին` ներառելով պայմանագրի /այսուհետ՝ Պայմանագիր/ հետևյալ փոփոխությունները.
1) Պայմանագրի նախաբանում և «Կողմերի ստորագրությունները» բաժնում «(անձնագիր AH 0272530 տրված 19.10.2006թ. 011 կողմից)» բառերը փոխարինել «(անձնագիր` AP0420151, 001 կողմից, 18.11.2015թ., ծնված 19.08.1983թ.)» բառերով,
2) Պայմանագրի 3–րդ կետի 3.1. ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.1. Սույն պայմանագրի ժամկետ է սահմանվում 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։»,
3 ) Պայմանագրի 5–րդ կետի 5.1.4. ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.1.4 միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/` պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը Վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայամանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում`«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Վարձատուի դիմումի հիման վրա:»,
4) Պայմանագրի 5-րդ կետը լրացնել նոր 5.1.5 և 5.1.6 ենթակետերով` հետևյալ բովանդակություններով.
«5.1.5 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 5.1.4-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ.
ա) Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www. yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքում,
բ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին /փոստին/` առկայության դեպքում,
գ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ` պատվիրված նամակով:
5.1.6 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 5.1.5 ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորություն է:»,
5) Պայմանագրի 6–րդ կետի 6.1.1. ենթակետում «107500 (մեկ հարյուր յոթ հազար հինգ հարյուր)» բառերը փոխարինել «48870 (քառասունութ հազար ութ հարյուր յոթանասուն)» բառերով:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                           Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ