Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

103-Ա 20.01.2020թ.


ԵՂԻՇԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ. 14 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ Հ.7 ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սամվել Մելոյանի դիմումը՝ Եղիշե Թադևոսյան փողոցի հ.14 հասցեում գտնվող հ.7 ավտոտնակի զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագիրը լուծելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 01.03.2019թ. հ.01032019-01-0006 վկայականը և Եղիշե Թադևոսյան փողոցի հ.14 հասցեում գտնվող հ.7 ավտոտնակի ապամոնտաժված լինելու վերաբերյալ՝ համապատասխան լիցենզավորված կազմակերպության կողմից տրված տեղեկանքը:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ և 469-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.12.2019թ. հ.18-06/1-Մ-15190 եզրակացությունը.
1.Լիազորել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռ.Մկրտչյանին` Երևանի քաղաքապետի անունից, Սամվել Մելոյանի հետ կնքել համաձայնագիր` Երևանի քաղաքապետի 2005 թվականի ապրիլի 21-ի հ.847-Ա որոշման հիման վրա, Եղիշե Թադևոսյան փողոցի հ.14 հասցեում գտնվող հ.7 ավտոտնակի զբաղեցրած՝ 16.8քմ մակերեսով հողամասի համար 2005 թվականի օգոստոսի 10-ին կնքված հողի վարձակալության հ.277 պայմանագիրը լուծելու մասին:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված վարձակալության իրավունքի դադարումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ