Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.03.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1036-Ա 18.03.2020թ.


ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ ԱՐՏԱՇԻՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.60Ա ՇԵՆՔԻ Հ.9 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԳԱԳԻԿ ՄԻՔԱԵԼՅԱՆԻ ԵՎ ՀԱԿՈԲ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 17.02.2020թ. տրված հ.18-06/ԲՕ-22 մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «Հլ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից 19.12.2019թ. տրված շինությունների հատակագիծը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձանց` Գագիկ Միքաելյանի և Հակոբ Միքայելյանի՝ ի դեմս օրինական ներկայացուցչի 20.01.2020թ. հ.Մ-596 դիմումը.
1. Երևան, Շենգավիթ Արտաշիսյան փողոցի հ.60ա շենքի հ.9 հասցեում՝ (սեփականության իրավունքի գրանցման 03.03.2008թ. հ.2520695 վկայական) քաղաքացիներ Գագիկ Միքաելյանի և Հակոբ Միքայելյանի կողմից ինքնակամ բացված դուռը 1/մեկ/ հատ /բնակելի/ ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձինք.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 2600 (երկու հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը,
2) իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                              Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ