Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1073-Ա 12.04.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 531-Ա ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 826-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Երևանի քաղաքապետի 2021 թվականի մարտի 4-ի և 2021 թվականի մարտի 25-ի «ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ» NN 531-Ա և 826-Ա որոշումների 5-րդ կետը լրացնել նոր 3-րդ ենթակետով.
«3) ապահովել կենտրոնացված կարգով իրականացվող գնումների գործընթացների շրջանակներում երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով ներկայացված որակավորման ապահովման նվազեցումը և վերադարձը, բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով ներկայացված պայմանագրի ապահովման վերադարձը, պայմանագրերի ամբողջությամբ կամ մասնակի լուծումները և գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու գործառույթները»:
2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
3. Սույն կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ

ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                             Հ.ՍԱՐԳՍՅԱՆ