Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

109-Ա 20.01.2020թ.

 

Հ.ԱԲԵԼՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.12/18, ԷՍՏՈՆԱԿԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.Հ 12/12, 12/10 ԵՎ 12/11 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռոմեո Ավագյանի, Կարեն Սարգսյանի և Արշավիր Սարուխանյանի դիմումները, Հ.Աբելյան փողոցի հ.12/18, Էստոնական փողոցի հ.12/10, Էստոնական փողոցի հ.12/12 և Էստոնական փողոցի հ.12/11 հասցեներում գտնվող, սեփականության իրավունքով իրենց պատկանող հողամասերի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.հ.06112018-01-0174, 13022018-01-0178, 06112018-01-0177 և 03092018-01-0151 վկայականներ) նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին։
ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ հողամասերը գտնվում են բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ խառը կառուցապատման գոտում, որն իր մեջ ներառում է և բնակելի, և հասարակական կառուցապատում՝ ընդհանուր օգտագործման տարածքների հավասարաչափ համադրությամբ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.12.2019թ. հ.18-06/1445 եզրակացությունը.
1. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ սեփականության իրավունքով Ռոմեո Ավագյանին պատկանող՝ Հ.Աբելյան փողոցի հ.12/18 հասցեի, սեփականության իրավունքով Կարեն Սարգսյանին պատկանող՝ Էստոնական փողոցի հ.12/10 և Էստոնական փողոցի հ.12/12 հասցեների, սեփականության իրավունքով Արշավիր Սարուխանյանին պատկանող՝ Էստոնական փողոցի հ.12/11 հասցեի հողամասերի նպատակային նշանակությունները /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունները` ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/` հասարակական կառուցապատման, ըստ կից ներկայացված նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/։
2. Հողամասերի նկատմամբ փոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Հ.Աբելյան փողոցի հ.12/18, Էստոնական փողոցի հ.12/10, հ.12/12 և հ.12/11 հասցեներում գտնվող շինությունների և արտադրական շինության գործառնական նշանակությունների փոփոխությանն առնչվող նախագծման թույլտվությունը /ճարտարապետահակագծային առաջադրանքը/ ուժի մեջ է մտնում հողամասերի նկատմամբ փոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքների պետական գրանցումից հետո:
4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                            Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ