Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

110-Ա 20.01.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի
Հ.8413-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝
1. Երևանի քաղաքապետի 2009 թվականի սեպտեմբերի 28-ի «Երևանի վարչական շրջանների ղեկավարներին դատարաններում գործեր վարելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում կատարողական վարույթներին մասնակցելու լիազորություններ տալու մասին» հ.8413-Ա որոշման՝
1) 1-ին կետի 3-րդ ենթակետում՝ «գանձմանը:» բառը և վերջակետը փոխարինել ստորակետով.
2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 4-րդ ենթակետով.
«4) գույքի սահմանափակ օգտագործման (սերվիտուտ) իրավունքի վճարների (այդ թվում՝ տույժերի և տուգանքների) գանձմանը:».
3) 5-րդ կետում՝ «2019» թիվը փոխարինել «2020» թվով:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ