Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

25.03.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

1165-Ա 25.03.2020թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2020 ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի №704-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի պետական և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ. 16052019-01-0358 վկայական ՝
1. Երևանի քաղաքապետի 2020 թվականի փետրվարի 28-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող հողերի 2020 թվականի փետրվարի 13-ին կայացած աճուրդային վաճառքի հաղթողներին հողամասեր տրամադրելու և հողամասերի օտարման պայմանագրեր կնքելու մասին» №704-Ա որոշման հ. 7 հավելվածի 4-րդ կետում «1,535» մ² բառերը փոխարինել «1532,07» քմ² բառերով:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ