Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.04.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1246-Ա 17.04.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի Հ.9566-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով ըստ օրենքի 21.12.2018թ. ժառանգության իրավունքի վկայագրերը, քաղաքացու դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2009 թվականի դեկտեմբերի 7-ի «Վ.Շենգավիթի 2-րդ փողոցի հ.45 բնակելի տան նկատմամբ Անահիտ Գեղամի Հովհաննիսյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին» հ.9566-Ա որոշման վերնագրում, նախաբանում, 1-ին, 5-րդ կետերում «Անահիտ Գեղամի Հովհաննիսյանի» բառերը փոխարինել «Արմեն Վանիկի Ավագյանի» բառերով, նախաբանի 1-ին նախադասությունում Անահիտ Գեղամի Հովհաննիսյանի (ծնված 08.03.1947թ.)» բառերը փոխարինել Արմեն Վանիկի Ավագյանի (ծնված 10.07.1968թ.)» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                 Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ