Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.04.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1248-Ա 17.04.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի Հ.2226-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության
և քաղաքաշինության վարչության 04.04.2019թ. 20-ել-467 եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2014 թվականի հուլիսի 11-ի «Երևանի Նոր Արեշի 28-րդ փողոցի հ.13 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Սեյրան Սերյոժայի Մեսրոպյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.2226-Ա որոշման նախաբանում «220.68» թիվը փոխարինել «216.11» թվով, 1-ին կետում «57.48» թիվը փւխարինել «52.91» թվով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ