Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.04.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1249-Ա 17.04.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 06-Ի Հ.9116-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության
և քաղաքաշինության վարչության 25.02.2019թ. 20-ել-223 եզրակացությունը, ըստ օրենքի 26.03.2019 թվականի ժառանգության իրավունքի վկայագիրը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2009 թվականի նոյեմբերի 06-ի «Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի հ.117/5 բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու, բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Գառնիկ Վոլոդյայի Բարսեղյանի գույքային իրավունքները վերականգնելու, 139.93քմ մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.9116-Ա որոշման
1) վերնագրում, նախաբանում, 1-ին, 2-րդ, 8-րդ կետերում «Գառնիկ Վոլոդյայի Բարսեղյանի» բառերից հետո լրացնել «Մանուշ Վրեժի Բարսեղյանի, Գևորգ Գառնիկի Բարսեղյանի, Արսեն Գառնիկի Բարսեղյանի, Արփինե Դավթի Թադևոսյանի, Արթուր Դավթի Թադևոսյանի» բառերով, նախաբանի 1-ին նախադասությունը «Գառնիկ Վոլոդյայի Բարսեղյանի (ծնված 29.04.1966թ.)» բառերից հետո լրացնել «Մանուշ Վրեժի Բարեղյանի (ծնված 20.05.1971թ.), Գևորգ Գառնիկի Բարսեղյանի (ծնված 18.04.1990թ.), Արսեն Գառնիկի Բարսեղյանի (ծնված 14.09.1992թ.), Արփինե Դավթի Թադևոսյանի (ծնված 20.04.1985թ.), Արթուր Դավթի Թադևոսյանի (ծնված 01.11.1986թ.) բառերով:
2) վերնագրում, նախաբանում, 1-ին 2-րդ, 8-րդ կետերում «Վոլոդյայի» բառերը փոխարինել «Վալոդյայի» բառերով, վերնագրում, նախաբանում, 1-ին կետում «139.93քմ» թիվը փոխարինել «116.56քմ» թվով, նախաբանում «549.93քմ» թիվը փոխարինել «526.56քմ» թվով,
3) 3-րդ կետում «Երևանի քաղաքապետի օգնականին» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մհեր Աղաբեկյանին» բառերով»
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ