Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.04.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1250-Ա 17.04.2019թ.

 


ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻ 6-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.16 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ
ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՐԻՔՆԱԶ ԹԱՓԹՂԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ,ՌԻՄԱ ՈՍԿԱՆԻ ԹԱՐԽԱՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հերիքնազ Թափթղի Մխիթարյանի (ծնված 15.11.1971թ.), Ռիմա Ոսկանի Թարխանյանի(ծնված 12.08.1949թ.) դիմումը։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 08.01.2019թ. հ.1-0253, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 28.02.2019թ. հ.3024 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 06.02.2019թ. հ.20-Ել-123 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Երկաթուղայինների 6-րդ փողոցի հ.16 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 1-ին հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Երկաթուղայինների 6-րդ փողոցի հ.16 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հերիքնազ Թափթղի Մխիթարյանի, Ռիմա Ոսկանի Թարխանյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 133.56քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 133.56քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ