Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.04.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1251-Ա 17.04.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՍԻՍՎԱՆԻ ՓՈՂՈՑԻ Հ.35, Հ.35/1, Հ.35/2 ՀԱՍՑԵՆԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻՆ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼՈՒՍԻԿ ԳԵՎՈՐԳԻ ՍԱՐԱՖՅԱՆԻ, ԷԴԳԱՐ ՌԱՖԻԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ,ԱՐԱՐԱՏ ՍՄԲԱՏԻ ՄԱՀՏԵՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Լուսիկ Գևորգի Սարաֆյանի (ծնված 12.08.1969թ.),Էդգար Ռաֆիկի Բաղդասարյանի (ծնված 17.06.1984թ.), Արարատ Սմբատի Մահտեսյանի(ծնված 22.08.1951թ.) դիմումը։ Երևանի Սիսվանի փողոցի հ.35, հ.35/1, հ.35/2 հասցեներում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 442.54քմ, որից 287.07քմ մակերեսով հողամասը Լուսիկ Գևորգի Սարաֆյանին, Էդգար Ռաֆիկի Բաղդասարյանին, Արարատ Սմբատի Մահտեսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (վկայականներ տրված՝ 16.11.2018թ. հ.16112018-01-0245, հ.16112018-01-0246, հ.16112018-01-0249):
Հաշվի առնելով, որ բնակելի տները կառուցվել են մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 27.12.2018թ. հ.1-0390, 14.01.2019թ. հ.1-0278 «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 01.04.2019թ. հ.431 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 23.01.2019թ. հ.20-Ել-64 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Սիսվանի փողոցի հ.35, հ.35/1, հ.35/2 տների զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Սիսվանի փողոցի հ.35, հ.35/1, հ.35/2 հասցեներում գտնվող գույքային միավորների նկատմամբ Լուսիկ Գևորգի Սարաֆյանի, Էդգար Ռաֆիկի Բաղդասարյանի, Արարատ Սմբատի Մահտեսյանի սեփականության իրավունքը բնակելի տների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 287.07քմ մակերեսով հողամասին կից 155.47քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 155.47քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ