Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.04.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1256-Ա 17.04.2019թ.


ԹԲԻԼԻՍՅԱՆ ԽՃՈՒՂՈՒ Հ.5/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՃՇՏԵԼՈՒ, ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հակոբ Մենեմշյանի դիմումը՝ Թբիլիսյան խճուղու հ.5/1 հասցեում գտնվող հողամասի սահմանները վերաճշտելու և ուղղակի վաճառքի միջոցով հողամաս օտարելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 14.09.2017թ. հ.14092017-01-0589 վկայականը։
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող շինությունների զբաղեցրած, ինչպես նաև լրացուցիչ օտարման համար քննարկվող հողամասերի մակերեսները համապատասխանաբար կազմում են 5200.0քմ և 153.53քմ: Նշված 153.53քմ մակերեսով հողամասը սահմանազատված է և տիրապետվում է ընդլայնվող հողամասի սեփականատիրոջ կողմից և օտարվող հողամասում այլ անձի կողմից որևէ քաղաքաշինական գործունեության իրականացումը կբերի ընդլյանվող հողամասում գտնվող շենքի և շինության շահագործման, անվտանգության, սեյսմակայունության կամ սպասարկման համար անհրաժեշտ ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերի խախտման կամ ըստ նպատակային /գործառնական/ նշանակությամբ օգտագործելու հետագա անհնարինության:
Քննարկվող ընդհանուր՝ 5353.53քմ /5200.0քմ + 153.53քմ/ մակերեսով հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, և 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 7-րդ գոտում /ծածկագրեր՝ 01-003-308-006 (Երևան քաղաքի ավագանու 03.05.2012թ. հ.446-Ն որոշում, տող` 19880), 01-003-308-028 (Հակոբ Մենեմշյանին սեփականության իրավունքով պատկանող հողամաս)/:
Երևանի քաղաքապետի 2007թ. դեկտեմբերի 12-ի հ.5412-Ա որոշմամբ հաստատված Արաբկիր վարչական շրջանի գոտևորման նախագծի համաձայն՝ քննարկվող հողամասը բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գոտում է:
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ ենթակետով, 59-րդ հոդվածով, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 11.07.2018թ. հ.18-06/1-Ս-3622, 14.09.2018թ. հ.18-06/1-Ս-5068 և 25.01.2019թ. հ.18-06/1-Ս-422 եզրակացությունները.
1. Սահմանել, որ Թբիլիսյան խճուղու հ.5/1 հասցեին կից հողամասի մակերեսը կազմում է 153.53քմ:
2. Հողամասի սահմանները որոշվում են 153.53քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված համայնքային սեփականություն հանդիսացող՝ 153.53քմ մակերեսով հողամասին տրամադրել <<Թբիլիսյան խճուղի, հ.5/3>> հասցեն:
4. Երևանի քաղաքապետի 2007թ. դեկտեմբերի 12-ի հ.5412-Ա որոշմամբ հաստատված Երևանի Արաբկիր վարչական շրջանի գոտևորման նախագծի դրույթների համաձայն՝ Թբիլիսյան խճուղու հ.5/1 հասցեում, ինչպես նաև լրացուցիչ օտարման համար քննարկվող 5200.0քմ և 153.53քմ մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման։
5. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ ապահովել Երևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումը` Թբիլիսյան խճուղու հ.5/1 հասցեին կից 153.53քմ մակերեսով հողամասի նկատմամբ։
6. Սահմանել, որ Թբիլիսյան խճուղու հ.5/1 հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 5200.0քմ:
7. Հողամասի սահմանները որոշվում են 5200.0քմ մակերեսով հողամասի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
8. Սույն որոշման 5-րդ կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուց հետո, 153.53քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) Հակոբ Մենեմշյանին՝ տարածագնահատման 7-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 694570 (վեց հարյուր իննսունչորս հազար հինգ հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
9. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, Հակոբ Մենեմշյանի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։
10. Ընդունել ի գիտություն, որ հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
11. Տեղեկացնել հողօգտագործողին, որ հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
12. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
13. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ