Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.04.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1258-Ա 17.04.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի Հ.3452-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<Վարդանյաններ>> ՍՊԸ-ի լ/ա Արտակ Մարտիրոսյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2018 թվականի նոյեմբերի 19-ի հ.3452-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին:
Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 13-ի հ.21-Ա որոշմամբ՝ Արշակունյաց պողոտայի հ.61 և Շահամիրյանների փողոցի հ.4 հասցեներում գտնվող համապատասխանաբար՝ 10702.09քմ և 5340.0քմ մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունները <<արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության>> հողերի կատեգորիայից փոխադրվել է <<բնակավայրերի>> հողերի կատեգորիա։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 07.03.2019թ. հ.18-06/1-Մ-1607 և 22.03.2019թ. հ.18-06/1-Մ-1607 եզրակացությունները, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 28.11.2018թ. հ.Կ-23/11/2018-4-0007 որոշումը.
1. Երևանի քաղաքապետի 2018 թվականի նոյեմբերի 19-ի <<Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 13-ի հ.21-Ա որոշման կատարումն ապահովելու և Արշակունյաց պողոտայի հ.61, Շահամիրյանների փողոցի հ.4 հասցեներում գտնվող հողամասերի գործառնական նշանակությունները փոխելու մասին>> հ.3452-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.
1) որոշումը լրացնել նոր՝ 1.1 կետով, հետևյալ բովանդակությամբ.
<<1.1 Ընդունել ի գիտություն, որ Երևանի Շահամիրյանների փողոցի հ.4 հասցեում գտնվող շինություններից քանդված վարչական շենքի տեղում նախատեսվող բազմաֆունկցիոնալ մարզադահլիճի գործառական նշանակությունը հասարակական է՝ կից ներկայացվող ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայն:>>:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին՝ Շահամիրյանների փողոցի հ.4 հասցեում գտնվող շինություններից քանդված վարչական շենքի տեղում նախատեսվող բազմաֆունկցիոնալ մարզադահլիճը հաշվառել որպես հասարակական նշանակության։
3. Սույն որոշումից ծագող գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում՝ համաձայն կից ներկայացվող ճարտարապետահատակագծային առաջադրանքի։
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ