Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.04.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1259-Ա 17.04.2019թ.


ՐԱՖՖՈՒ ՓՈՂՈՑԻ Հ.41/1 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ
ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վիգեն Ղազարյանի լ/ա Սոնա Գուլքանյանին դիմումը՝ Րաֆֆու փողոցի հ.41/1 հասցեում, սեփականության իրավունքով Վիգեն Ղազարյանին պատկանող շինության զբաղեցրած հողամասի սահմանները ճշտելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 2003թ. հ.1346814 վկայականը:
Քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 605.88քմ /605.88քմ մակերեսով հողամասից՝ 180.26քմ մակերեսն ընդհանուր բաժնային սեփականություն է «Երկրապահ Կամավորականների Միություն» ՀԿ-ի հետ/ և համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2 և 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 7-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 04.03.2019թ. հ.18-06/1-Գ-824 և 18.01.2018թ. 18-06/2-91545 եզրակացությունները.
1.Սահմանել, որ Րաֆֆու փողոցի հ.41/1 հասցեում, Վիգեն Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող շինության զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 605.88քմ, որից՝ 180.26քմ մակերեսն ընդհանուր բաժնային սեփականություն է «Երկրապահ Կամավորականների Միություն» ՀԿ-ի հետ:
2. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ Րաֆֆու փողոցի հ.41/1 հասցեում գտնվող 605.88քմ մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը սահմանել համապատասխանաբար բնակավայրերի և հասարակական կառուցապատման:
3. Հողամասի սահմանները որոշվում են 605.88քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
4. Սահմանել, որ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` սույն որոշման 1-ին կետում նշված հասցեում գտնվող 605.88քմ հողամասն օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում է Վիգեն Ղազարյանին և «Երկրապահ Կամավորականների Միություն» ՀԿ-ին:
5. Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
6. Ընդունել ի գիտություն, որ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ կետում ամրագրված դեպքերում՝ պետք է վճարվի հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը:
7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
8. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
9. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ