Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.04.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1264-Ա 18.04.2019թ.

 


ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂՈՏԱ Հ.5Բ ՇԵՆՔԻ Հ.15 ՏԱՐԱԾՔՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻ ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐԻ ՋԱՌԱԽՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 09.04.2019թ. տրված հ.18-06/ԲՕ-24 մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումը (01.04.2019թ. հ.Ա-3189).
1. Երևան, Կենտրոն Մաշտոցի պողոտա հ.5բ շենքի հ.15 տարածքում՝ քաղաքացի Գագիկ Գրիգորի Ջառախյանի կողմից ինքնակամ իրականացրած 9.5 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական /միջնահարկ/) և ինքնակամ բացված դուռը 1/մեկ/ հատ (սեփականության իրավունքի գրանցման 20.03.2019թ. տրված հ.20032019-01-0146 վկայական) ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 67200 (վաթսունյոթ հազար երկու հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը,
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը,
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ