Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

127-Ա 21.01.2020թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 2529-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ կետերով և 34-րդ հոդվածի 1-ին մասով`
1. Երևանի քաղաքապետի 2017 թվականի հուլիսի 24-ի «Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշման հավելվածի 40-րդ կետով նախատեսված գործառույթների կատարումն ապահովող միջոցառումների մասին» հ.2529-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշման հավելվածի 40-րդ կետով նախատեսված գործառույթների կատարումն ապահովող միջոցառումների մասին».
2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշման հավելվածի 40-րդ կետով սահմանված է, որ հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ հանրային սննդի օբյեկտին հարակից, Երևան համայնքին պատկանող ընդհանուր օգտագործման տարածքներում հանրային սննդի ժամանակավոր-սեզոնային (մարտի մեկից մինչև նոյեմբերի տասնհինգը) ծառայությունների կազմակերպման համաձայնությունը տալիս է Երևանի քաղաքապետը՝ սահմանելով տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները».
3) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում` «10 տոկոսի չափով» բառերը փոխարինել «15 տոկոսի չափով» բառերով.
4) որոշման 2-րդ կետում` «մարտի մեկից մինչև նոյեմբերի մեկը» բառերը փոխարինել «մարտի մեկից մինչև նոյեմբերի տասնհինգը» բառերով.
5) որոշման 5-րդ կետում` «2019 թվականի» բառերը փոխարինել «2020 թվականի» բառերով:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ