Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

01.04.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ
1270-Ա 01.04.2020թ.

ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ. 76 ՇԵՆՔԻ Հ.27՝ 57.77ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գոհար Հակոբյանի դիմումը` Երևանի Արարատյան փողոցի հ.76 շենքի հ.27՝ 57.77քմ ընդհանուր մակերեսով բնակարանը մասնավորեցնելու մասին:
Ղեկավարվելով §Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին¦ օրենքի 49-րդ հոդվածով, ¦Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին¦ օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետը.
1.Երևան համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.16032020-01-0136 վկայական), Երևանի Արարատյան փողոցի հ.76 շենքի հ.27՝ 57.77քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել նույն բնակարանի բնակիչներ` Գոհար, Աննա և Աստղիկ Հակոբյաններին, Լևոն և Անի Սարիբեկյաններին (5 անձ, այսուհետև նվիրառուներ)՝ որպես սեփականություն:
2.Լիազորել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին` Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուների հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:
3.Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուների կողմից:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա:
6.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                  Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ