Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.04.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1278-Ա 18.04.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ Հ.ՀԱԿՈԲՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.9 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ
ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՀԱՐ ՄԵՐՈՒԺԱՆԻ ՄԱԿԱՐՅԱՆԻ,ՆԵԼԼԻ ՍԵՐԳՈՅԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գոհար Մերուժանի Մակարյանի (ծնված 30.03.1950թ.), Նելլի Սերգոյի Մելքոնյանի (ծնված 20.05.1962թ.) դիմումը։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1951 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 09.08.2018թ. հ.2-0323, 05.09.2018թ. հ.1-0028, 25.09.2018թ.հ.1-0036, 14.09.2018թ. հ.1-0052, 05.10.2018թ. հ.1-0031 «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 25.10.2018թ. հ.19979 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 11.04.2018թ. հ.20-Ել-525 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Հ.Հակոբյան փողոցի նրբանցքի հ.9 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Հ.Հակոբյան փողոցի նրբանցքի հ.9 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գոհար Մերուժանի Մակարյանի, Նելլի Սերգոյի Մելքոնյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 142.95քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 142.95քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Բակունցի փողոցի հ.16 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Հ.Հակոբյան փողոց նրբանցք հ.9 տուն>>։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։




ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ