Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.04.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1280-Ա 18.04.2019թ.

 

ԱՐՏԱՇԻՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.86/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿՐՊԱԿԻ
ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՐՏՈՒՐ ԾԱՏՈՒՐՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ
ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արտուր Ծատուրյանի դիմումը՝ Արտաշիսյան փողոցի հ.86/1 հասցեում գտնվող կրպակի զբաղեցրած (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 30.11.2015թ. հ.30112015-01-0074 վկայական) հողամասն ուղղակի վաճառքի ձևով իրեն օտարելու մասին:
Քննարկվող հողամասը (ծածկագիր՝ 01-011-118-211) ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 7-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետով, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 03.04.2017թ. հ.18-06/1-Ծ-64 և 06.04.2017թ. հ.18-06/321 եզրակացությունները.
1. Արտաշիսյան փողոցի հ.86/1 հասցեում գտնվող, Արտուր Ծատուրյանին պատկանող կրպակի զբաղեցրած 32.0քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) իրեն՝ տարածագնահատման 7-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 144768 (հարյուր քառասունչորս հազար յոթ հարյուր վաթսունութ) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2. ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` Արտաշիսյան փողոցի հ.86/1 հասցեում գտնվող կրպակի զբաղեցրած հողամասի գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը սահմանել հասարակական կառուցապատման։
3. Հողամասի սահմանները որոշում են նախկինում թողարկված գլխավոր հատակագծով։
4. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։
5. Ընդունել ի գիտություն, որ հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
6. Տեղեկացնել հողօգտագործողին, որ հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
8. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
9. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ