Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

01.04.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ
1298-Ա 01.04.2020թ.


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.Հ.73, 73Ա
ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ
ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության դիմումը՝ Արշակունյաց պողոտայի հ.հ.73, 73ա հասցեներում գտնվող շենք-շինությունների զբաղեցրած հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման հ.2717398 և հ.1598451 վկայականները:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ քննարկվող հասցեներում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 6846.7քմ /փաստաթղթերում ամրագրված՝ 6751.4քմ մակերեսի փոխարեն/, որը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1), 2), 3) կետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և համաձայն տարածագնահատման համաձայնեցված սխեմայի` գտնվում է 8-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 12.03.2020թ. հ.18-06/292 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Արշակունյաց պողոտայի հ.հ.73, 73ա հասցեներում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 6846.7քմ:
2. Հողամասի սահմանները որոշվում են 6846.7քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված հ.19114-2005 հատակագիծը։
3. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Արշակունյաց պողոտայի հ.հ.73, 73ա հասցեներում գտնվող 6846.7քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների կառուցապատման:
4. Արշակունյաց պողոտայի հ.73 և h.73ա հասցեներում գտնվող գույքերին, որպես մեկ գույքային միավորի տրամադրել «Արշակունյաց պողոտա, հ.73» հասցեն:
5. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը՝ սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանմանն ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի բաժնին, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին։
6. Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
8. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
9. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ