Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

01.04.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ
1299-Ա 01.04.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի Հ.149-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ
ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «ԿՈԼՈՐԻՏ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Սեդրակյանի և «ԿՈԼՈՐԻՏ» ՍՊԸ-ի տնօրեն Նարինե Վարդանյանի դիմումները` Երևանի քաղաքապետի 2017 թվականի հունվարի 25-ի հ.149-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով՝
1.Երևանի քաղաքապետի 2017թ. հունվարի 25-ի «Զորյան փողոցի հ.1/1 հասցեում «Կոլորիտ» ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով տրամադրված հողամասի սահմանները վերաճշտելու, «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի կառուցապատման իրավունքը դադարեցնելու և «Կոլորիտ» ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով տրամադրելու մասին» հ.149-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշման 5-րդ կետում «Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին» բառերը փոխարինել «610.44 քմ մակերեսով հողամասի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուց հետո, լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին» բառերով:
2. Հողամասի սահմանները որոշվում են 610.44 քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված հատակագիծը։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                         Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ