Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

01.04.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ
1300-Ա 01.04.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 2236-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԴԵՂԱՏԱՆ ՓՈՂՈՑԻ
Հ.15 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ
ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ
ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/6231/05/12 վարչական գործով 05.04.2013 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով Անահիտ Բալյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք «Ինտերասոցիացիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերության` Երևանի քաղաքապետի 2006 թվականի հոկտեմբերի 31-ի հ.1783-Ա որոշումը 70քմ մակերեսի չափով անվավեր ճանաչելու, նույն 70քմ հողամասի մասով «Ինտերասոցացիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարվել է մասնակի և վճռվել է «Ինտերասոցիացիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված 147.0քմ տարածքից` 70քմ մակերեսի մասով անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 2006 թվականի հոկտեմբերի 31-ի N 1783-Ա որոշումը և որպես հետևանք այդ տարածքի մասով վերացնել նշված որոշման հիմքով կատարված պետական գրանցումը:
Երևանի քաղաքապետի 2014 թվականի հունիսի 12-ի N 2236-Ա որոշման 2-րդ կետով ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/6231/05/12 վարչական գործով 05.04.2013 թվականի վճռով անվավեր ճանաչված 70քմ մակերեսով հողամասն անհատույց բաժնային սեփականության իրավունքով փոխանցվել է Երևան քաղաքի Դեղատան փողոցի հ.15 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերին, իսկ 6-րդ կետով սահմանվել է, որ Երևան քաղաքի Դեղատան փողոցի հ.15 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում նաև` շենքի տակ գտնվող) հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված միասնական հատակագծով` չեղյալ համարելով նախկինում թողարկված հատակագիծը:
ՀՀ վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/6231/05/12 վարչական գործով 20.09.2017 թվականին կայացվել է «Վճռում վրիպակն ուղղելու մասին» որոշում, որով
ՀՀ վարչական դատարանի կողմից 05.04.2013 թվականին կայացված վճռի մեջ վրիպակն ուղղվել է, որի համաձայն՝ վճռում բոլոր «70քմ մակերես» բառերը փոխարինվել է «95,9քմ մակերես» բառերով։
Երևանի քաղաքապետի 2005 թվականի հոկտեմբերի 6-ի N 2115-Ա որոշման 3-րդ կետով Երևան քաղաքի Դեղատան փողոցի հ.15 հասցեում գտնվող 948.27 քմ մակերեսով հողամասն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով փոխանցվել է բազմաբնակարան շենքի սեփականատերերին, իսկ 77քմ և 357քմ մակերեսներով հողամասը՝ «Ինտերասոցիացիա» ՍՊԸ-ին, սակայն սահմանների ճշգրտումից պարզվել է, որ Երևան քաղաքի Դեղատան փողոցի հ.15 շենքի փաստացի զբաղեցրած հողամասի մակերեսի մեջ չի ներառվել շենքի պատշգամբներով զբաղեցված հողամասը:
Երևանի քաղաքապետի 2005 թվականի հոկտեմբերի 6-ի N 2115-Ա որոշման կայացման պահին Երևան քաղաքն ունեցել է մարզի կարգավիճակ, իսկ Երևանի քաղաքապետարանը հանդիսացել է «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Երևանը համարվում է Երևան քաղաքի թաղային համայնքների իրավահաջորդը:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություն կամ լրացում կատարում է միայն այդ նորմատիվ իրավական ակտն ընդունած մարմինը կամ նրա իրավահաջորդը:
Հաշվի առնելով վերոգրյալ իրավական և փաստական հանգամանքները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 15.08.2019թ. հ.18-06/933 եզրակացությունը, իրավաբանական վարչության 20.03.2019թ. հ.07/Թ-364 զեկուցագիրը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքապետի 2014 թվականի հունիսի 12-ի «Անահիտ Բալյանի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը վերսկսելու, Երևանի Դեղատան փողոցի հ.15 հասցեում գտնվող 36,9քմ ինքնակամ կառույցի օրինականացման վերաբերյալ վարչական վարույթը վերսկսելու, Երևանի քաղաքապետի 2008 թվականի հուլիսի 11-ի հ.3215-Ա որոշումն անվավեր ճանաչելու և Երևանի Դեղատան փողոցի հ.15 հասցեում գտնվող 36.9 քմ մակերեսով ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» N 2236-Ա որոշման ամբողջ տեքստում «70քմ» բառերը փոխարինել «95.9քմ» բառերով:
2. Սահմանել, որ Երևան քաղաքի Դեղատան փողոցի հ.15 հասցեում գտնվող ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով բազմաբնակարան շենքի սեփականատերերին փոխանցված հողամասի մակերեսը կազմում է 1019.1քմ, իսկ «Ինտերասոցիացիա» ՍՊԸ-ին փոխանցված հողամասի մակերեսը՝ 51.1քմ (77քմ մակերեսի փոխարեն):
3. Հողամասերի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծերով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված հատակագծերը։
4. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ 1019.1քմ և 51.1քմ մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման։
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
7. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ