Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

01.04.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ
1301-Ա 01.04.2020թ.


ՀԱՂԹԱՆԱԿԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑԻ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ ԹԻՎ 7 ՀԱՍՑԵՈՒՄ
ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ
ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հովհաննես Պողոսյանի լ/ա Արսեն Համբարձումյանի դիմումը՝ Հաղթանակի 2-րդ փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 7 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել հողի սեփականության իրավունքի 27.11.1994թ. հ.006374 պետական ակտը:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հաղթանակի 2-րդ փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 7 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 504.0քմ /հողի սեփականության իրավունքի պետական ակտում ամրագրված՝ 500.0քմ մակերեսի փոխարեն/:
Քննարկվող հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2 և 3 կետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 8-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 11.02.2020թ. հ.18-06/1-Հ-719 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Հաղթանակի 2-րդ փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 7 հասցեում գտնվող հողի (անօգտագործելի հող իրացման ենթակա)՝ սեփականության հ.006374 պետական ակտի հիման վրա, Հովհաննես Պողոսյանին պատկանող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 500.0քմ։
2. Հողամասի սահմանները որոշվում են 500.0քմ մակերեսի համար հաստատված հատակագծով:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ