Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

01.04.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ
1303-Ա 01.04.2020թ.


ՀԱՂԹԱՆԱԿԻ Հ.18 ՓՈՂՈՑԻ Հ.1 ՆՐԲԱՆՑՔԻ Հ.17Ա ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿԻ
Հ.54 ՏԵՂԱՄԱՍԻ Հ.6 ՀԱՍՑԵՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
ՃՇՏԵԼՈՒ, ՀԱՏԱԿԱԳԾԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վարդան Վարդանյանի դիմումը՝ Հաղթանակի հ.18 փողոցի հ.1 նրբանցքի հ.17ա և Հաղթանակի հ.54 տեղամասի հ.6 հասցեներում գտնվող, իրեն պատկանող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ հաստատելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել հողի սեփականության իրավունքի 17.02.1995թ. հ.Ա001321 պետական ակտը /ըստ պետական ակտի հողամասերի մակերեսները համապատասխանաբար՝ 800.0քմ /բնակավայրերի նպատակային, տնամերձ գործառնական նշանակության/ և 7000.0քմ / գյուղատնտեսական նպատակային, անօգտագործելի հող իրացման ենթակա գործառնական նշանակության/ են:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հաղթանակի հ.18 փողոցի հ.1 նրբանցքի հ.17ա և Հաղթանակի հ.54 տեղամասի հ.6 հասցեներում գտնվող հողամասերի փաստացի մակերեսները կազմում են 828.9քմ /պետական ակտում ամրագրված 800.0քմ-ի փոխարեն/ և 7000.0քմ ինչն ամրագրված է պետական ակտում/:
Քննարկվող հողամասերը համապատասխանում են հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1), 2), 3) կետերով սահմանված պահանջներին, ընդգրկված չեն նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և գտնվում են հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 8-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 25.02.2020թ. հ.18-06/1-Վ-280 եզրակացությունը.
1.Սահմանել որ, Հաղթանակի հ.18 փողոցի հ.1 նրբանցքի հ.17ա և Հաղթանակի հ.54 տեղամասի հ.6 հասցեներում գտնվող, սեփականության իրավունքով Վարդան Վարդանյանին պատկանող հողամասերի փաստացի մակերեսները կազում են 800.0քմ (տնամերձ) և 7000.0քմ /գյուղատնտեսական նպատակային, անօգտագործելի հող իրացման ենթակա գործառնական նշանակության/:
2.Հողամասերի սահմանները որոշվում են 800.0քմ և 7000.0քմ մակերեսների համար սահմանված կարգով հաստատված հատակագծերով։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշման համաձայն՝ Հաղթանակի հ.18 փողոցի հ.1 նրբանցքի հ.17ա հասցեում գտնվող 800.0 մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված 24-րդ հոդվածի 3-րդ ենթակետի համաձայն՝ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/ սահմանել բնակելի կառուցապատման:
4.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                 Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ