Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

01.04.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ
1309-Ա 01.04.2020թ.


ՍԻՍԱԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.3 ՔԱՆԴՎԱԾ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ
ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, ԱՆԺԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, ՌՈՒԶԱՆՆԱ
ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԵՎ ՏԱԹԵՎԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ
ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2009 թվականի փետրվարի 25-ի հ.172-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետով, հիմք ընդունելով թիվ ՎԴ/8663/05/17 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 29.10.2018թ. վճիռը և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 24.05.2019թ. որոշմամբ, ինչպես նաև Երևանի քաղաքապետի 2018 թվականի նոյեմբերի 14-ի հ.3411-Ա որոշումը.
1. Սիսակյան փողոցի 3-րդ շենքի հ.22/1 հասցեի բնակիչ` Դավիթ Պետրոսյանին հատկացնել Սիսակյան փողոցի հ.3՝ նոր կառուցվող շենքի 5-րդ հարկից մեկ սենյականոց բնակարան՝ առնվազն 40քմ մակերեսով, Սիսակյան փողոցի 3-րդ շենքի հ.82/1 հասցեի բնակիչ` Անժիկ Պետրոսյանին հատկացնել Սիսակյան փողոցի հ.3՝ նոր կառուցվող շենքի 1-ին հարկից մեկ սենյականոց բնակարան՝ առնվազն 40քմ մակերեսով, Սիսակյան փողոցի 3-րդ շենքի հ.47/1 հասցեի բնակիչ` Ռուզաննա Մելքոնյանին հատկացնել Սիսակյան փողոցի հ.3՝ նոր կառուցվող շենքի 8-րդ հարկից մեկ սենյականոց բնակարան՝ առնվազն 40քմ մակերեսով, Սիսակյան փողոցի 3-րդ շենքի հ.61ա հասցեի բնակիչ` Տաթևիկ Խաչատրյանին հատկացնել Սիսակյան փողոցի հ.3՝ նոր կառուցվող շենքի 8-րդ հարկից մեկ սենյականոց բնակարան՝ առնվազն 40քմ մակերեսով։
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` Սիսակյան փողոցի հ.3 շենքը շահագործման հանձնելուց հետո, Դավիթ Պետրոսյանի, Անժիկ Պետրոսյանի, Ռուզաննա Մելքոնյանի, Տաթևիկ Խաչատրյանի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագրեր, որոնք ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքնրը՝ պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ