Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

131-Ա 21.01.2020թ.


ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.2 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 29.11.2019թ. տրված հ.18-06/Օ-557 մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ՄԱՐՇԱԼ ԻՏԱԼԻԱՆ ՏԵԽՆՈԼՈՋԻ» ՍՊԸ-ի և «ՀԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից 20.12.2019թ. և 16.12.2019թ տրված եզրակացությունները, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած իրավաբանական անձի դիմումը (11.11.2019թ. հ.Գ-8112).
1. Երևան, Կենտրոն Արշակունյաց պողոտայի հ.2 հասցեում՝ ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն (սեփականության իրավունքի գրանցման 25.12.2019թ. հ.25122019-01-0352 վկայական) հանդիսացող հողամասերում «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ-ի (պետական գրանցման վկայական հ.03Ա 086567, գրանցման համարը 286.120.02958 տրված 29.09.1997թ.) կողմից ինքնակամ իրականացված 700.8 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (արտադրական՝ 418.9 քառ.մետր, հասարակական՝ 281.9 քառ.մետր) ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 7629760 (յոթ միլիոն վեց հարյուր քսանինը հազար յոթ հարյուր վաթսուն) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իրց միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ