Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.04.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ
1318-Ա 03.04.2020թ.


ՀՐԱՅՐ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ
ՍԱՀՄԱՆԵԼՈԻ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հրայր Դավթյանի դիմումը՝ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ թաղամասի հ.163/1 հասցեում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.22072019-01-0254 վկայական) սեփականության իրավունքով իրեն պատկանող 255.98քմ մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին:
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.22072019-01-0254 վկայականում քննարկվող հողամասի նպատակային նշանակությունն ամրագրված է գյուղատնտեսական, իսկ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ վարելահող:
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ խառը կառուցապատման գոտում, որն իր մեջ ներառում է և բնակելի և հասարակական կառուցապատում, ընդհանուր օգտագործման տարածքների հավասարաչափ համադրմամբ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 14.3 հոդվածի 12-րդ մասով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 03.03.2020թ. հ. 18-06/-Դ-360 եզրակացությունը.
1. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ թաղամասի հ.163/1 հասցեում, սեփականության իրավունքով Հրայր Դավթյանին պատկանող 255.98քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ սահմանել բնակելի կառուցապատման:
2. Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային համապատասխան ստորաբաժանումում, համաձայն կից ներկայացվող նախագծման թույտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի):
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման հիման վրա հողամասի նպատակային նշանակության փոփոխման իրավունքի պետական գրանցումը ենթակա է իրականացման այդ պահին հողամասի կադաստրային արժեքի տարբերության գումարը սեփականատիրոջ կողմից վճարված լինելու դեպքում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ