Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.04.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

1356-Ա 08.04.2020թ.


ՄՈՍԿՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԵՎ ԴՐԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի գրությունը ՝ Մոսկովյան փողոցի հ.11 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Լեռնային Ղարաբաղի կառավարությանը պատկանող գույքի և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասի հողօգտագործման իրավունքը ձևակերպելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման հ.0276781 վկայականը։
Քննարկվող հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1), 2), 3) կետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և գտնվում է հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 1-ին գոտում /ծածկագիր՝ 01-006-121-003/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենգրքի 64-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 26.02.2020թ. հ.18-06/2-15797 եզրակացությունը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության 27.02.2020թ. հ.07/15797հ գրությունը.
1. Սահմանել, որ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետի հիման վրա Մոսկովյան փողոցի հ.11 հասցեում գտնվող գույքի զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 820.0քմ մակերեսով հողամասն օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում է Արցախի Հանրապետությանը։
2. ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Մոսկովյան փողոցի հ.11 հասցեում գտնվող գույքի զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 820.0քմ մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և հասարակական կառուցապատման:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման կադաստրի կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում։
4. Ընդունել ի գիտություն, որ սույն հողամասի վրա տարածվում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ կետում ամրագրված պահանջները:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ