Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

149-Ա 21.01.2020թ.

 

ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.8 ՇԵՆՔ ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻ ԳԱԳԻԿ ԳԱՌՆԻԿԻ ԻՍՊԻՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 28-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 15.08.2019թ. տրված հ.18-06/ԲՕ-60 մասնագիտական եզրակացությունը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից 07/11/2017թ. տրված հ.ԱՏ-03/11/2017-2-0236 շինության բնութագիրը, համասեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները, հաշվի առնելով ինքնակամ կառույցների չափերի վերաբերյալ «ՄԵԳԱ ՎԵՅ» ՍՊԸ-ի կողմից տրված տեղեկատվությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումը (31.07.2019թ. հ.Ի-486).
1. Երևան, Արաբկիր Համբարձումյան փողոցի հ.8 շենք հասցեում՝ քաղաքացի Գագիկ Գառնիկի Իսպիրյանի կողմից ինքնակամ կառուցված 33.4 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական տարածք) ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 340680 (երեք հարյուր քառասուն հազար վեց հարյուր ութսուն) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը,
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը,
3) Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                            Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ