Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.01.2019

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

15-Ա  11.01.2019թ.
           
ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՄՆԱՑԱԿԱՆ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հ.445 ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Թամարա Սարգսյանի դիմումը՝ Դալմայի այգիներում գտնվող, վարձակալության իրավունքով Մնացական Բաբայանին տրամադրված 2856.36քմ մակերեսով հողամասի համար կնքված գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 22.12.2005թ. հ.2008488 վկայականը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 05.11.2018թ. հ.4447 և սեփականության իրավունքի հ.4446 վկայագրերը։       
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 21-ի հ.1530-Ն և 2015 թվականի հունիսի 25-ի հ.703-Ա որոշումներով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության   10.12.2018թ. հ.18-06/1-Ս-7029 եզրակացությունը.  
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Թամարա Սարգսյանի հետ կնքել համաձայնագիր՝ Դալմայի այգիներում գտնվող 2856.36քմ մակերեսով հողամասի համար 09.09.2005թ. կնքված գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին հ.445 պայմանագրում լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ լրացումները.    
1)պայմանագրում «Մնացական Բաբայան AB 0682211 008 Կուրղինյան 25 բն.7» բառերը և թվերը փոխարինել «Թամարա Սարգսյան» բառերով.  
2)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2025  թվականի դեկտեմբերի 31-ը:>>.
3)պայմանագրի 7-րդ կետը լրացնել նոր` 7.5 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.   
<<7.5 <<Դալմայի այգիների>> 256հա տարածք զբաղեցնող անտառային նշանակության հողերի սահմաններում հնագիտական, պատմամշակութային և բնապահպանական նշանակություն ունեցող հանգստի և ժամանցի համալիր  (լանդշաֆտային պարկ) ստեղծելու նպատակով համապատասխան ծրագրի հաստատման կամ ընդունման և այդ տարածքում քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով շինարարական աշխատանքների մեկնարկի դեպքում վարձատուն իրավունք ունի սահմանված կարգով  միակողմանի հրաժարվել պայմանագրից, որի մասին հողօգտագործողին ծանուցվում է երկու ամիս առաջ: Տվյալ դեպքում պայմանագիրը համարվում է լուծված՝  քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով:>>.
4)պայամանգրի 9-րդ կետով նախատեսված հողամասի տարեկան վարձավճարը հաշվարկել տվյալ հողամասի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով։
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում  կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ