Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1507-Ա 06.05.2019թ.

 

ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃԻ Հ.8 ԵՎ Հ.8/1 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ
<<ՀԱՅԿԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ>> ՍՊԸ-Ի ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ
ԵՎ ՄԵԿ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել` <<Հայկանուշ Սարգսյան>> ՍՊԸ-ի տնօրենի դիմումը` Հրազդանի կիրճի h.8 և հ.8/1 հասցեներում գտնվող հողամասերի համար կնքված վարձակալության պայմանագրերը միավորելու և վարձակալության մեկ միասնական պայմանագիր կնքելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Երևանի քաղաքապետի 2013թ. հոկտեմբերի 4-ի հ.4914-Ա և 2018թ. ապրիլի 23-ի հ.1525-Ա որոշումները, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.15062018-01-0210 և հ.06022019-01-0213 վկայականները:
Քննարկվող հողամասերը համապատասխանում են հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2 և 3 ենթակետերի պահանջներն և ընդգրկված են նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, Երևան քաղաքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաշինության վարչության 07.03.2019թ. հ.18-06/2-11638 եզրակացությունը.
1. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, <<Հայկանուշ Սարգսյան>> ՍՊԸ-ի հետ կնքել.
1) պայմանագիր՝ Հրազդանի կիրճի h.8 և հ.8/1 հասցեներում գտնվող /1308.52քմ+1066.0քմ/ ընդհանուր՝ 2374.52քմ մակերեսով հողամասի համար, մինչև 2030 թվականի օգոստոսի 26-ը ժամկետով, տարեկան վարձավճար սահմանելով տվյալ հողամասի կադաստրային արժեքի 5/հինգ/ տոկոսի չափով.
2) համաձայնագրեր՝ 1066.0քմ և 1308.52քմ մակերեսներով հողամասերի համար կնքված վարձակալության պայմանագրերը լուծելու մասին:
2. Սահմանել, որ հողամասերի սահմանները որոշվում են ընդհանուր՝ 2374.52քմ /1308.52քմ+1066.0քմ/ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված միասնական հատակագծով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված հ.հ.3338-2013 և 634-2018 գլխավոր հատակագծերը:

3. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Հրազդանի կիրճի h.8 և հ.8/1 հասցեներում գտնվող 2374.52քմ /1308.52քմ+1066.0քմ/ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել ընդհանուր օգտագործման։
4. Հրազդանի կիրճի h.8 և հ.8/1 հասցեներում գտնվող 1308.52 և 1066.0 մակերեսներով հողամասին տրամադրել <<Հրազդանի կիրճ, հ.5>> մեկ միասնական հասցեն:
5. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրից և համաձայնագրերից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
7. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ