Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1508-Ա 06.05.2019թ.


ԵՂ. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.11/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ,
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ
ԳՈՒՅՔԸ ԵՐԿՈՒ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ
ԲԱԺԱՆԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Եղ.Թադևոսյան փողոցի հ.11/1 հասցեում գտնվող, Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.03072014-01-0254 վկայական) երկու առանձին գույքային միավորների բաժանելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 16.04.2019թ. հ.18-06/362 եզրակացությունը.
1. Եղ.Թադևոսյան փողոցի հ.11/1 հասցեում գտնվող, Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը բաժանել երկու՝ 10636.51քմ և 7463.36քմ մակերեսներով առանձին գույքային միավորների։
2. Հողամասերի սահմանները որոշվում են 10636.51քմ և 7463.36քմ մակերեսներով սահմանված կարգով հաստատված հատակագծերով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված գլխավոր հատակագիծը:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված՝ 7463.36քմ մակերեսով գույքային միավորին տրամադրել «Եղ.Թադևոսյան փողոց, հ.11/3» հասցեն։
4. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը սույն որոշման հիման վրա տրամադրված՝ անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին։
5. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
7. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ