Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1510-Ա 06.05.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ՄԵՋ
ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության տնօրենի լիազորված անձ Սերգեյ Սարգսյանի 29.04.2019 թվականի դիմումը, ինչպես նաև տեղական տուրքը վճարված լինելու հանգամանքը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N1617-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետերով՝
1. Թույլատրել «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերությանը՝ Երևանի անվանումն օգտագործել ֆիրմային անվանման մեջ:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվությունը տրվում է 2019 թվականի համար:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ