Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1518-Ա 07.05.2019թ.

 

ԳԱՅԱՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գայանե Վարդանյանի դիմումը` Չեխովի փողոցի հ.28 շենքի հ.4 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N02062016-01-0154 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Համաձայն ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված 18/03/2016թ. NԱՏ-16/03/2016-4-0066 տեղեկանքի՝ Չեխովի փողոցի հ.28 շենքի հ.4 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 403104 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշմամբ հաստատված հավելվածով.
1. Լիազորել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռ. Մկրտչյանին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Գայանե Վարդանյանի հետ կնքել համաձայնագիր` Չեխովի փողոցի հ.28 շենքի հ.4 ավտոտնակի զբաղեցրած 30.4քմ մակերեսով հողամասի համար 21.07.2005թ. կնքված վարձակալության հ.151 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին՝ ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխությունն ու լրացումները.
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը:>>.
2)պայմանագրի 5.5 ենթակետից հանել <<և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու>> բառերը.
3) պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր` 6.8 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
<<6.8 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կանոնակարգմամբ պայմանավորված՝ վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալիկողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ վարձատուի դիմումի հիման վրա:>>:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` ՀՀ վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                         Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ