Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

160-Ա 21.01.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի Հ.2978-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով ՀՀ կադաստրի կոմիտեի 17.09.2019թ. տրված հ.Կ-17092019-01-0072 որոշումը, ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին “ՄԵԳԱ ՎԵՅ” ՍՊԸ-ի կողմից 10.09.2019թ. տրված տեղեկատվությունը, քաղաքացի Գառնիկ Հակոբյանի 21.11.2019թ. հ.Հ-11828 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի օգոստոսի 19-ի «Երևան, Կենտրոն Ծխախոտագործների փողոց հ.91 հասցեում`սեփականության իրավունքով քաղաքացի Գառնիկ Վռամշապուհի Հակոբյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.2978-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 1-ին կետում «16.27 քառ.մետր» բառերը փոխարինել «17.5 քառ.մետր» բառերով,
2) Որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «66707 (վաթսունվեց հազար յոթ հարյուր յոթ)» բառերը փոխարինել «71750 (յոթանասունմեկ հազար յոթ հարյուր հիսուն)» բառերով:
2. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարի Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված գումարների տարբերությունը՝ 5043 (հինգ հազար քառասուներեք) դրամ։
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                    Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ