Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1602-Ա 15.05.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3–Ի N 883-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-րդ մասով՝
1. Երևանի քաղաքապետի 2012 թվականի փետրվարի 3–ի «Լիազորություններ վերապահելու մասին» N 883–Ա որոշման N 2 հավելվածի «Վարչական իրավախախտումներ հայտնաբերելու և արձանագրելու Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան աշխատակիցների» ցանկը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ