ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1622-Ա 17.05.2019թ.

 

ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ ՆՈՐ-ԱՐԵՇ 2-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.62/1 ՀԱՍՑԵՈՒՄ` ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ԿԱՐԻՆԵ ԶԱՎԵՆԻ ՍԵՐՈԲՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմաամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 18.04.2019թ. տրված հ.18-06/Օ-141 մասնագիտական եզրակացությունը, ինքնակամ կառույցների տեխնիկական վիճակի վերաբերյալ «ԷՅ ՎԻ ԷՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից 29.07.2016թ. տրված հ.Ս-16-46 եզրակացությունը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված 28/06/2016թ. հ.ԱՏ-24/06/2016-1-0211 տեղեկանքը, ընդհանուր բաժնային սեփականատիրոջ կողմից տրված գրավոր համաձայնությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումը (22.03.2019թ. հ.Ս-2172).
1. Երևանի քաղաքապետի 2016 թվականի օգոստոսի 16-ի «Նոր-Արեշի 2-րդ փողոցի հ.62/1 հասցեում՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասում քաղաքացի Կարինե Սերոբյանի կողմից ինքնակամ իրականացված կառույցն օրինականացնելու մասին» հ.2952-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ 3-րդ կետի 1-ին ենթակետով և 4-րդ կետով սահմանված 60-օրյա ժամկետում կադաստրային արժեքը չվճարելու պատճառով Որոշումը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի համարվում է ուժը կորցրած:
2. Երևան, Էրեբունի Նոր-Արեշ 2-րդ փողոցի հ.62/1 հասցեում՝ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն (սեփականության իրավունքի գրանցման 22.10.2014թ. տրված հ.22102014-01-0055 վկայական) հանդիսացող հողամասերում քաղաքացի Կարինե Զավենի Սերոբյանի կողմից ինքնակամ իրականացրած 185.0 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն) ճանաչել օրինական։
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 592000 (հինգ հարյուր իննսուներկու հազար) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
5. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ