Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.05.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1668-Ա 18.05.2020թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 7149-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 3-րդ մասով և Երևանի քաղաքապետի 2015 թ. հունիսի 4-ի հ. 1704-Ա որոշմամբ հաստատված (Հավելված հ.6) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության կանոնադրությամբ ՝
1.Երևանի քաղաքապետի 2009 թվականի հուլիսի 29-ի «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» հ.7149-Ա որոշման հ. 58 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 5-րդ կետում «պետի տեղակալը» բառերից հետո լրացնել «կամ վարչության գլխավոր մասնագետներից մեկը՝» բառերով:
2) 7-րդ կետի «բ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«բ) վարչության աշխատողների միջև կատարում է գործառույթների և
պարտականությունների բաշխում, աշխատողներին տալիս է պարտադիր կատարման աշխատանքային ցուցումներ և հանձնարարություններ»:
3) 8-րդ կետի «դ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ. «դ) աշխատակազմից դուրս կարող է շփվել և պարբերաբար հանդես գալ որպես ներկայացուցիչ, մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների, Հայաստանի Հանրապետության այլ համայնքների, միջազգային և այլ կազմակերպություններ իրավական մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումներին, գիտաժողովներին, սեմինարներին, ինչպես նաև հանդես գալ առաջարկություններով, զեկուցումներով և այլն»:
4) 9-րդ կետը լրացնել նոր «ա.1» ենթակետով.
«ա.1) ապահովում է բնապահպանության բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացումը»:
5) 10-րդ կետի «ա» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«ա) ունի բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբի պաշտոններում կամ դրանց համապատասխանող` պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ առնվազն հինգ տարվա հանրային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճանին համապատասխանող` պետական ծառայության դասային աստիճան (կոչում) կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ»:
6) 10-րդ կետի «բ» ենթակետից հանել «Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության մասին» և «Բնության պահպանության մասին ՀՀ օրենսդրության հիմունքների» բառերը և լրացնել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին», «Մթնոլորտային օդի պահպանության մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Բուսական աշխարհի մասին», «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին», բառերով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                     Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ