Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1683-Ա 21.05.2019թ.


ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ



«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան`
1. Կազմակերպել հանրային քննարկումներ՝ «Երևան քաղաքում Մարշալ Բաղրամյան պողոտայի հ.26/1 հասցեում գտնվող Հանրապետության Նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի (այսուհետ՝ նաև Նախագիծ) վերաբերյալ:
2. Հաստատել Նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումների հրավերը` համաձայն հավելվածի:
3. Հանրային քննարկումների ընթացքում իրականացվող բաց լսումների անցկացումը հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին:
4. Հանրային քննարկումների քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության անշարժ գույքի համարակալման, հաշվառման և վերլուծության բաժնի առաջին կարգի մասնագետ Լ.Գրիգորյանին:
5. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետին`
1) Երևանի պաշտոնական համացանցային կայքում և «Առավոտ» օրաթերթում հրապարակել Նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումների հրավերները, ինչպես նաև այն փակցնել Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում` բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում.
2) Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակել Նախագիծը և դրա ընդունման հիմնավորումը:
6. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքում (www.e-draft.am) հրապարակել «Երևան քաղաքում Մարշալ Բաղրամյան պողոտայի հ.26/1 հասցեում գտնվող Հանրապետության Նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:
7. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին` ապահովել «Առավոտ» օրաթերթում հրապարակվող հանրային քննարկումների հրավերների համար անհրաժեշտ ֆինանսավորումը:

8. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի, անշարժ գույքի կառավարման և ֆինանսական վարչությունների պետերի վրա:

9. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ