Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.01.2019

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

17-Ա  11.01.2019թ.
                 
ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Կառլեն Այվազյանի դիմումը` Դավթաշենի 3-րդ թաղամասի հ.12/2 հասցեում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող առևտրի տաղավարի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 11.02.2010թ. հ.2688825 վկայական/ զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:    
Դավթաշենի 3-րդ թաղամասի  հ.12/2 հասցեում գտնվող   առևտրի տաղավարի  կադաստրային արժեքը  կազմում է 971361 ՀՀ դրամ:     
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, Երևան քաղաքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշմամբ հաստատված հավելվածով.
1. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Ա.Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Կառլեն Այվազյանի հետ կնքել համաձայնագիր` Դավթաշենի 3-րդ թաղամասի  հ.12/2 հասցեում գտնվող առևտրի տաղավարի  զբաղեցրած 18.0քմ մակերեսով հողամասի համար 10.10.2003թ. կնքված վարձակալության հ.014 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1)պայմանագրի 17-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2021  թվականի հունվարի 1-ը:>>.   
2)պայմանագրի 7-րդ կետը լրացնել՝ նոր 7.6 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.   
«7.6 Երևան համայնքի  կամ  Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած  քաղաքաշինական կամ ներդումային ծրագրերի իրականացմամբ կամ քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի  կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի  իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված՝  վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայամանագիրը համարվում է լուծված կամ դադարած՝ պայմանագրից  միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ «Գույքի  նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին  կետի համաձայն՝ վարձատուի դիմումի հիման վրա:».
3)պայմանագրի 14 և 15-րդ կետերում «0.25» թիվը փոխարինել «0.05» թվով.    
4)պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
<<Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 5/հինգ/ տոկոսը, որը կազմում է 4071 /չորս հազար յոթանասունմեկ/ ՀՀ դրամ: Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 4524 ՀՀ դրամ:>>:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում  կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի  վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը:     
     


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ