Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1703-Ա 23.05.2019թ.
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Դ.ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՌԴ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով ՌԴ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ա.Դ.Բեգլովի հրավերը՝ մասնակցելու Սանկտ Պետերբուրգի 316-ամյակին նվիրված միջոցառումներին, ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դ.Գևորգյանին՝ 2019 թվականի մայիսի 26-ից 27-ը գործուղել ՌԴ Սանկտ Պետերբուրգ:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են Երևան քաղաքի 2019թ. բյուջեի միջոցների հաշվին, բացառությամբ գիշերավարձի, որը հոգում է հրավիրող կողմը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ