Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.05.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1715-Ա 22.05.2020թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի
N 219-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի ապրիլի 28-ի N 219-Ա որոշումը.
1. Երևանի ենթակայության մի շարք փակ բաժնետիրական ընկերություններ (այսուհետ՝ Ընկերություն կամ Ընկերություններ) լուծարելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել լուծարման հանձնաժողովին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել Ընկերությունների լուծարման գործընթացը:
3. Սահմանել, որ հանձնաժողովի կազմում ընդգրկված համապատասխան վարչական շրջանների աշխատակիցները, համապատասխան Ընկերությունների տնօրենները և հաշվապահները հանձնաժողովի աշխատանքներին և հարցերի քննարկմանը մասնակցում են միայն իրենց (իրենց վարչական շրջանների ենթակայության) Ընկերության մասով։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել լուծարման հանձնաժողովի նախագահի վրա:
5.Որոշման կատարման հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                     ՀՐ.ՍԱՐԳՍՅԱՆ