Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

25.01.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


172-Ա 25.01.2021թ.

 

«ԵՐԵՎԱՆԻ Հ.160 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՎԱԾ ՏՆՕՐԵՆ
ՀԱՍՄԻԿ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի № 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի հ.160 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 2021թ. հունվարի 13-ի նիստի հ.54 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի եզրակացությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի՝ 25.01.2021թ. h.12/3371 զեկուցագիրը`
1.«Երևանի հ.160 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Հասմիկ Անուշավանի Մարտիրոսյանի հետ 2021 թվականի հունվարի 25-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով /25.01.2021թ.-25.01.2026թ./՝ ազատելով նրան նույն կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                 Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ