Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.06.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1770-Ա 04.06.2020թ.


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի Հ.223-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.Հ.4/3
ԵՎ 4/4 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «ՖԻԼԻՇԻՆ» ՍՊԸ-ի լ/ա Հովհաննես Կարապետյանի դիմումը՝ Բաղրամյան պողոտայի 3-րդ նրբանցքի հ.հ.4/3 և 4/4 հասցեներում գտնվող, ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 17.06.2019թ. հ.17062019-01-0112, 17.06.2019թ. հ.17062019-01-0048 /գաղտնաբառեր՝ QXMB1C24XFPS, JINWADIALKNR/ վկայականները, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի 21.10.2019թ. հ.22-13/3278, 06.12.2019թ. հ.3820, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 04.11.2019թ. հ.ՄՇ/28995, 13.12.2019թ. հ.ՄՇ/33169 և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 21.10.2019թ. հ.06-ԴԳ-02/3933, 06.12.2019թ. հ.08-ԴԳ-02/4480 գրությունները, նախագծման թույլտվությունը /ճարտարապետահատակագծային առաջադրանքը/, համաձայն որի քննարկվող հասցեում նախատեսվում է բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցում և քննարկվող հողամասերում առկա շենք-շինությունները ենթակա են քանդման:
Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի ապրիլի 28-ի հ.223-Ա որոշմամբ՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 3-րդ նրբանցքի հ.4/3 և հ.4/4 հասցեներում «ՖԻԼԻՇԻՆ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, համապատասխանաբար՝ 4235.1քմ և 7116.8քմ մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունները «արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության» հողերի կատեգորիայից փոխադրվել է «բնակավայրերի» հողերի կատեգորիա։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 17.12.2019թ. հ.18-06/1496 եզրակացությունը.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ Բաղրամյան պողոտայի 3-րդ նրբանցքի հ.4/3 և հ.4/4 հասցեներում «ՖԻԼԻՇԻՆ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ 4235.1քմ և 7116.8քմ մակերեսներով հողամասերի գործառնական նշանակությունները սահմանել բնակելի կառուցապատման:

2. Ընդունել ի գիտություն, որ շինարարական աշխատանքների կատարման ժամանակ անհրաժեշտ է պահպանել ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի «Գազի տնտեսությունում գազատարների և դրանց վրա գտնվող ինժեներական կառույցների անվտանգության գոտիների չափերն ու դրանց օգտագործման կարգը հաստատելու մասին» հ.787-Ն որոշմամբ հաստատված պահանջները՝ հաշվի առնելով, որ քննարկվող հողամասով անցնում են գազատարներ և տեղադրված են հաշվառման հանգույցներ:
3. Հողամասերի նկատմամբ փոխված գործառնական նշանակությամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ