Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.01.2019

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

18-Ա  11.01.2019թ.
                 
ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Տաթևիկ, Հասմիկ և Անուշ Գրիգորյանների լ/ա Արման Գևորգյանի դիմումը` Շերամի փողոցի հ.23/8 հասցեում գտնվող ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Տաթևիկ, Հասմիկ և Անուշ Գրիգորյաններին պատկանող համակարգչային կետի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.30072015-01-0002 վկայական/ զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:    
Շերամի փողոցի  հ.23/8 հասցեում գտնվող   համակարգչյաին կետի  կադաստրային արժեքը  կազմում է 1200742 ՀՀ դրամ:                     
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, Երևան քաղաքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշմամբ հաստատված հավելվածով.
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության  պետ Ա.Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Տաթևիկ, Հասմիկ և Անուշ Գրիգորյանների հետ կնքել համաձայնագիր` Շերամի փողոցի  հ.23/8 հասցեում գտնվող համակարգչյաին կետի  զբաղեցրած 30.7քմ մակերեսով հողամասի համար 28.07.2005թ. կնքված վարձակալության հ.1842/6-ՊՓ պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև  2021  թվականի հունվարի 1-ը:>>.   
2)պայմանագրի 5.5 ենթակետից հանել <<և ամրակայված անշարժ գույքը Վարձատուին օտարելու>> բառերը.  
3)պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.7 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.   
«6.7 Երևան համայնքի  կամ  Երևանի քաղաքապետարանի կողմից  հավանության արժանացած  քաղաքաշինական  կամ ներդումային ծրագրերի իրականացմամբ  կամ բակային, միջբակային  տարածքների քաղաքաշինական կանոնակարգմամբ,  ինչպես նաև Երևան համայնքի  կողմից  կամ  մասնակցությամբ  այլ ծրագրերի իրականացման  կամ  հանրային նշանակության  այլ խնդիրների  կարգավորմամբ պայմանավորված՝  վարձատուն  իրավունք ունի  միակողմանի  հրաժարվել  սույն պայմանագրից, որի դեպքում պայամանագիրը համարվում է  լուծված կամ դադարած՝ պայմանագրից  միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների  պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ  հոդվածի 3-րդ  մասին 1-ին  կետի համաձայն՝  վարձատուի դիմումի հիման վրա:»: 2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում  կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:     
     


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ